27 08 2024

 «Մկրտիչ Մկրտչյան» ԱՁ-ն 2018 թվականից մինչ օրս յուրացնում է «ԼԻԻ ԴԵԼՅՈՒՔՍ» ՍՊԸ-ի հեղինակությունը. Էրիկ Ալեքսանյան

 «Մկրտիչ Մկրտչյան» ԱՁ-ն 2018 թվականից մինչ օրս յուրացնում է «ԼԻԻ ԴԵԼՅՈՒՔՍ» ՍՊԸ-ի հեղինակությունը. Էրիկ Ալեքսանյան

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

««ԼԻԻ ԴԵԼՅՈՒՔՍ» ՍՊԸ-ն հանդիսանում է ՀՀ-ում  «LEE»  («ԼԻԻ») ապրանքային նշանի իրավատեր՝ «ԼԻԻ ՇՈԿՈԼԱԴ» ապրանքային նշանի միակ իրավատերը։

Թե՜ «ԼԻԻ ՇՈԿՈԼԱԴ» ՍՊԸ-ի, թե՜ «ԼԻԻ ԴԵԼՅՈՒՔՍ» ՍՊԸ-ի կողմից ՀՀ-ում վաճառվում է միևնույն՝ «LEE»  («ԼԻԻ») ապրանքանիշի շոկոլադը։ Հայաստանյան շուկայում տարիներ շարունակ իրականացված բարեխիղճ գործունեությամբ «ԼԻԻ ՇՈԿՈԼԱԴ» ՍՊԸ-ն նպաստել է տվյալ հնչողությամբ ապրանքային նշանի դրական համբավի և վարկանիշի ձևավորմանը, զարգացմանը և այդ ավանդույթները փոխանցվել են «ԼԻԻ ԴԵԼՅՈՒՔՍ» ՍՊԸ-ին։

«LEE»  («ԼԻԻ») անվամբ ապրանքային նշանը դեռևս 2014 թվականից սկսած հանդիսացել է տվյալ ապրանքային նշանի ներքո գործունեություն իրականացնող անձի գովազդման հիմնականմիջոցը, ավելին՝ սույն ապրանքային նշանն ավելի քան 10 տարի գործում է հայկական շուկայում, այն և դրա ներքո իրականացվող գործունեության հեղինակությունն  ունեն շարունակական աճ, ընդունված, սիրված ու վստահված են ինչպես սպառողների, այնպես էլ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա գործընկեր տնտեսվարողների շրջանակներում, ինչի մասին փաստում է ավելի քան 10 տարի իրականացված՝ արդյունավետ և հաջողված տնտեսական գործունեությունը։

 «LEE»  («ԼԻԻ») հնչողությամբ ապրանքային նշանը թե՜ սպառողների, թե՜ գործընկեր և ոչ գործընկեր տնտեսվարողների շրջանում հայտնի է որպես բարեխիղճ ու վստահելի հատկանիշ ունեցող արտադրանք, որը «ԼԻԻ ԴԵԼՅՈՒՔՍ» ՍՊԸ-ն, ներառյալ՝ նրա ղեկավարի, հիմադիր անձի և աշխատակիցների բարեխիղճ վարվելակերպի, կոնֆետների որակի ու արտադրության մեջ կիրառվող բարձրակարգ կակաոյի և շոկոլադի բաղադրության արդյունքն է։

Դրան հակառակ, չգրանցված, չհայտարկված, ակնհայտ ապօրինի կերպով նույնահնչյուն ապրանքային նշանով «Մկրտիչ Մկրտչյան» ԱՁ-ի  կողմից առանց որևէ իավական հիմքի իրականացվում է ապօրինի գործունեություն, որի արդյունքում վերջինս ստանձնել է նույնպիսի համբավ և քաղում է դրանից բխող առավելությունները՝ առանց այդպիսի համբավի ու առավելությունների հիմք հանդիսացող գործոնների առկայության, ինչը հանդիսանում է անհիմն առավելության արտահայտություն։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Մկրտիչ Մկրտչյան» ԱՁ-ն 2018 թվականից մինչ օրս, այսինքն՝ արդեն շուրջ 6 տարի յուրացնում է «ԼԻԻ ԴԵԼՅՈՒՔՍ» ՍՊԸ-ի հեղինակությունը և նշված ընկերության ապրանքային նշանի օգտագործմամբ փաստացի օգտագործում է «ԼԻԻ ԴԵԼՅՈՒՔՍ» ՍՊԸ-ի հիղինակային իրավունքի օբյեկտը, որպիսի գործողությունները փաստացի իրենց մեջ պարունակում են հանցագործության հատկանիշներ (ՀՀ քրեական օրենսգրքի 227-րդ հբդված), ուստի նշվածի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի նախագահին է նրկայացվել հանցագործության մասին հաղորդում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ